Ֆուտբոլային թեժ կրքեր. Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ 3 անձ է ձերբակալվել

Անձինք վիճաբանել են և հարվածներ հասցրել միմյանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սեպտեմբերի 11–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
«3 անձ ձերբակալվել է ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով»,– տեղեկացրեցին ոստիկանությունում։
Նրանք վիճաբանել են և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:
1 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

2 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

3 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

4 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

5 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

6 / 6

Վիճաբանություն–ծեծկռտուք Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ

Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։
Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։
«Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին». չնայած պարտությանը` Պետրակովը գոհ է խաղից