Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը

Սամվել Սարգսյան
Դերասանի մահվան պատճառը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
2019թ., Գյումրի
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,–ասվում է հրապարակման մեջ։
Դերասանի մահվան պատճառը չի նշվում։
Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թվականին Գյումիրում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին` շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Մահացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը