Վստահ եմ` կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին

Սերժ Սարգսյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն իր համախոհների և աջակիցների հետ սատարում է Սամվել Շահրամանյանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Ուղերձը նա հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից»,– շնորհավորական ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը:
Վերջում Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դա հնարավոր է, և ինքն իր համախոհների և աջակիցների հետ կսատարի նրան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։
Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։