Ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխան մահացել է

Հիվանդանոց
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզում`«Արտաշատ» ԲԿ–ում, 1 տարեկան տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Երեխան հիվանդանոց է տեղափոխվել «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ 1 ժամ անց մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 տարեկան Ռոբերտ Թ․-ն է»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հատկանիշներով։
Շատին գյուղում տղամարդը գնացել է էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու, ինքն է հոսանքահարվել