ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում հասել է 426-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 2 քաղաքացի։ 265 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 300-ը երեխաներ են, 126-ը` մեծահասակներ։
Նախորդ շաբաթվա համեմատ վարակվածների թիվն ավելացել է 11–ով, նրանցից 9-ը երեխաներ են։