Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

Համաձայնագրով նախատեսված է նաև անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի և Չեխիայի հանրապետությունները կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Համաձայնագրով սահմանվում է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին աջակցության ապահովման, տեղեկությունների փոխանակման և պահպանման հարաբերությունները»,– ներկայացրեց փոխնախարարը։
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններն են Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները։
ՀՀ-ի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժ կա. կցորդ