Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12–15–ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրո
Այդ օրերին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ին և կավարտվեն ժամը 01:00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունների շրջանակում մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Տեղեկությունը հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Միայն սեպտեմբերի 12-ին, 13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ին և կավարտվեն ժամը 01:00-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստները սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացնեն Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա «Օպերա գալա» համերգային ծրագիրը։
Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում և վարպետության դաս անցկացրել սկսնակների համար