Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն

Ամպամած եղանակ Հայաստանում
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ արագության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ արագության։
Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 24-26, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն