Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Սոթք. Արխիվային լուսանկար
Ադրբեջանին ՊՆ–ն, բացի կրակելը, նաև ապատեղեկատվություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև ապատեղեկատվություն է տարածել։ Մեկ այլ հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ երեկ էլ Ադրբեջանը մեկ օրում 2-րդ նույնաբովանդակ ապատեղեկատվությունն էր տարածել Արցախի վերաբերյալ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։