ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ։ Նախնական տվյալով՝ 5 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերին։
«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ», - նշում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։