Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 9-13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-11-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբրի 9–ի գիշերը եղել է 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +25....+27 աստիճան։