Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Անձրև . Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 30-32, երեկոյան՝ 21-23 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-12-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ին, 10-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 30-32, երեկոյան՝ 21-23 աստիճան։