Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա

Չարագործը ոչ միայն տեղեկություններ էր հավաքում ուկրաինական հետախուզության համար, այլև թերակղզու օբյեկտներից մեկում ահաբեկչության նախապատրաստություն էր իրականացնում։
Sputnik
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Տեղեկությունը նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է, Սևաստոպոլի բնակիչ, ծնված 1978 թվականին։ Պարզվել է, որ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով տեղեկություններ է հավաքել Ղրիմում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների և ստորաբաժանումների տեղակայման մասին։ Չարագործը նաև ահաբեկչություն էր նախապատրաստում երկաթուղային տրանսպորտի օբյեկտում։
Ուկրաինացի է ձերբակալվել 2022–ին Խերսոնի երկաթուղային կայարանում դիվերսիայի համար. ՌԴ ԱԴԾ
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Պարզվում են հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները և դրան առնչվող այլ անձինք:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԴԾ-ն ահաբեկչությունները է կանխում։ Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ Դոնեցկի ուժայինները ընտրություններից առաջ ահաբեկչություններ են կանխել, հայտնաբերել ուկրաինացի ազգայնականների զենքերով պահեստ:
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ամուրի մարզի բնակչի, որը գումար է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. կադրեր
Ավելի վաղ ԱԴԾ-ն ձերբակալել էր ուկրաինացի դիվերսանտների հանցակցին, որը Զապորոժիեի շրջանում ահաբեկչական գործողությունների համար ռումբեր էր հավաքել ու նրանց փոխանցել: