Էրդողանը G20 գագաթնաժողովում կներկայացնի Պուտինի հետ բանակցության արդյունքները. աղբյուր

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները սեպտեմբերի 4-ին Սոչիում հանդիպում են ունեցել և քննարկել հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանում «Մեծ քսանյակի» 18-րդ գագաթնաժողովի շրջանակում արևմտյան առաջնորդներին կներկայացնի Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը։
Էրդողանը Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է որակել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են սեպտեմբերի 4-ին Սոչիում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:
«Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի նաև «Մեծ քսանյակի» երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, հիմնական ուշադրությունը կհատկացվի Թուրքիայի և ՄԱԿ-ի նախաձեռնություններին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության աշխատանքը վերսկսելու համար․․. Պարոն նախագահը կտեղեկացնի Ուկրաինայում հակամարտության կարգավորման և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության աշխատանքի վերսկսման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկների մասին», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ-ն ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ առարկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
Պուտին-Էրդողան հանդիպումը 1,5 ժամ է տևել. ի՞նչ են քննարկել
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով: