Դոնբասի ազատագրման օրվա առթիվ բացվել է «Սաուր-Մոգիլա» հուշահամալիրի երկրորդ հատվածը

Համալիրն ավերվել է 2014 թվականին Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ։
Sputnik
Դոնբասի ազատագրման օրվա կապակցությամբ Դոնեցկի Շախտյորի շրջանում բացվել է «Սաուր-մոգիլա» հուշահամալիրի երկրորդ հատվածը: Միջոցառման տեսանյութը հրապարակել է Sputnik Բլիժնեե Զարուբեժիեն։
Ռուսաստանի ռազմապատմական ընկերությունը մի քանի գոտի է բարեկարգել։ Նախագծի շրջանակում քանդակագործական կոմպոզիցիա է կառուցվել ի պատիվ Դոնբասի աշխարհազորի Սեմյոնովսկի գումարտակի հետախույզների՝ «Նոնա» ազդականչով 16-ամյա աղջկա և «Գուցուլ» ազդականչով նրա մարտական ընկերոջ, որոնք զոհվել են 2014 թվականին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նաև ԴԺՀ աշխարհազորայինի` բարձունքը պաշտպանող ստորաբաժանման «Արջ» ազդականչով հրամանատարի հուշարձան է տեղադրվել։
Միջոցառման մասնակիցներին տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Սաուր-Մոգիլա բլուրը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական զորքերի պարտության հիմնական խորհրդանիշներից մեկն է: 2014 թվականի ամռանը Սաուր-Մոգիլայի շրջանում կատաղի մարտեր սկսվեցին ԴԺՀ-ի պաշտպանների և Ուկրաինայի զինված կազմավորումների միջև։ Հուշահամալիրը մեծ վնասներ կրեց և գրեթե ավերվեց։ 2022 թվականին հուշահամալիրը կարճ ժամանակում վերականգնվեց։ Վերականգնմամբ զբաղվում էին Ռուսաստանի ռազմապատմական ընկերությունը և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրը։