ԽՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հաղթանակի վերջին համատեղ շքերթը

Ինչ–որ պահի շքերթի անցկացումը հարցական տակ դրվեց։
Sputnik
1945 թվականի սեպտեմբերի 7-ին Բեռլինում անցկացվեց դաշնակից ուժերի` ԽՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հաղթանակի վերջին համատեղ շքերթը։
Այն պետք է ընդունեին Մարշալ Ժուկովը, ամերիկացի գեներալ Էյզենհաուերը, բրիտանացի ֆելդմարշալ Մոնտգոմերին և ֆրանսիացի գեներալ դը Տասինյին։
Սակայն ինչ–որ պահի շքերթի անցկացումը հարցական տակ դրվեց. դաշնակից գեներալները հրաժարվել էին ներկա գտնվել «զբաղվածության» պատճառով։ Բայց Ժուկովն անմիջապես զանգահարեց Մոսկվա:
Արկտիկայում Մոսկվայի և Արևմուտքի դիմակայությունը սկսվել է դեռևս նախորդ դարի 70-ականներին
«Սպասեք, նրանք դեռ այնպիսի՜ բաներ կանեն։ Ուշադրություն մի՛ դարձրեք գլխավոր հրամանատարների մերժմանը և ինքներդ ընդունեք շքերթը, մանավանդ որ դուք ավելի շատ իրավունքներ ունեք, քան նրանք», - պատասխանեց Իոսիֆ Ստալինը։
Խորհրդային Միության և հակահիտլերյան կոալիցիայի երկրների հարաբերությունների հաջորդ փուլն արդեն սառը պատերազմն էր։
1936 թ–ի սեպտեմբերի 6-ին Խորհրդային Միությունում մտցվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը