Դոնի Ռոստովում երկու ԱԹՍ է խոցվել, բեկորները շենքեր և ավտոմեքենաներ են վնասել․ տեսանյութեր

Պուշկինի փողոցում ԱԹՍ-ի ընկնելու շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երեք շենքի ճակատները և մի քանի ավտոմեքենաներ են վնասվել Դոնի Ռոստովում խոցված ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով: Տուժել է մեկ մարդ, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից։ Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Դոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերը երկու ԱԹՍ են խոցել: Մեկն ընկել է քաղաքից դուրս՝ արևմտյան մասում, երկրորդը՝ կենտրոնում։
RT-ն հայտնում է, որ պայթյունի ականատեսներն օգնել են հրշեջներին արտակարգ պատահարի վայր հասնել:
«Լսեցինք պայթյունը, անմիջապես եկանք այստեղ և սկսեցինք երկրորդ մեքենան հետ քաշել, որ հրշեջն անցնի։ Եվ այդ պահին երկրորդն էլ պայթեց», - Ruptly @ruptlyalert-ին պատմել է նրանցից մեկը։
Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել է, որ Պուշկինի փողոցում ԱԹՍ-ի անկման շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
«Ռոստովի քաղաքային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի որոշմամբ՝ Պուշկինի փողոցի թիվ 39, 41, 42 շենքերի սահմաններում ԱԹՍ-ի ընկնելու վայրում ժամը 09:00-ից արտակարգ դրություն է հայտարարվել: Այս երեք շենքերում ապրում է 99 մարդ, նրանց մնալու և սնունդի հարցը կլուծվի», - գրել է Գոլուբևը։
Կատարվում է տարածքների շրջայց՝ վնասը գնահատելու համար։ Գոլուբևը նշել է, որ բնակարանների շրջայցից և վնասի ամրագրումից հետո կձևակերպվեն մարդկանց հասանելիք վճարումները։