«Առա՛ջ, առա՛ջ հայեր». Արամ MP3-ը Հայաստանի ազգային հավաքականին նվիրված նոր երգ է կատարում

ՖԱՖ–ից հայտնում են, որ նմանատիպ նախագծերը ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Առաջին հայկական ճակատը (ՖԱՖ) ներկայացրել է նոր երգ նվիրված Հայաստանի ազգային հավաքականին։ Երգի տեսահոլովակը արդեն հասանելի է համացանցում։
«Առա՛ջ, առա՛ջ հայեր» երգը կատարում է Արամ MP3-ին։
«Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը կարծում ենք կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ»,– նշում են ՖԱՖ–ից։
Հիշեցնենք` Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Սեպտեմբերի 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում կհյուրընկալեն Խորվաթիայի հավաքականին: