ՀՀ ՊԵԿ–ը 2023 թ. 8 ամսում շուրջ 1.5 տրլն դրամ հարկային եկամուտ և պետական տուրք է ապահովել

Այս տարվա 8 ամսվա ընթացքում էլ շուրջ 244.8 մլրդ դրամ է վերադարձվել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ից հայտնում են նաև, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով:
Այս տարվա 8 ամսվա ընթացքում շուրջ 244.8 մլրդ դրամ է վերադարձվել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.4 մլրդ դրամով կամ 61.6%-ով: