Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Հանձնաժողովի կազմում ներգրավված է նաև Ալբերտ Ազարյանի որդին` Էդուարդ Ազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանձնաժողովը, որի կազմում ներգրավված են 12 անդամներ, կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Ժաննա Անդրեասյանը։ Հանձնաժողովի կազմում են նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, մի քանի փոխնախարարներ, ՀԿ անդամներ և Ալբերտ Ազարյանի որդին` Էդուարդ Ազարյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։