Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լոռի
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-37, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-37, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Ուշադրություն. սեպտեմբերի 5-9-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։