Արցախի ՊԲ համապատասխան ստորաբաժանումները շփման գծում Ադրբեջանը մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժ և կենտրոնացում են արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հրապարակելով այդ մասին վկայող տեսանյութ։
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ–ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն այսօր` ժամը 19:35-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։