ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 4–ին, մեկ օրվա ընթացքում 3 անգամ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղակատվություն տարածեց` նշելով, թե հայկական կողմն է կրակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ բազմիցս նշել է, որ Ադրբեջանը, ապատեղեկատվություն տարածելով, հող է նախապատրաստում հետո կրակ բացելու համար։