Ուկրաինայի Տերնոպոլի շրջանում ոստիկանությունը շրջափակել է կանանց մենաստանը

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հաղորդմամբ՝ մարդկանց սրբավայր են թողնում միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Sputnik
Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Տերնոպոլի թեմի Սուրբ Աստվածահայտնության կանանց մենաստանը՝ հետագա փակման և միանձնուհիների վտարման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցին։
«Այսօր՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին, առավոտյան իրավապահ մարմինները շրջափակել են վանքը՝ հետագայում փակելու և միանձնուհիներին վտարելու նպատակով։ Մարդկանց սրբավայր են թողնում միայն անձնագիր ներկայացնելու դեպքում։ Ոստիկանությունը իշխանությունից հետագա հրահանգների է սպասում»,-նշված է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է տելեգրամյան ալիքում:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունը կազմակերպել է Ուկրաինայի նոր պատմության մեջ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հանդեպ հետապնդման ամենամասշտաբային ալիքը։ Իշխանության աջակցությամբ պառակտողական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին գրավում է վանքերը, ազգայնականներն ու պառակտիչները հարձակվում են հոգևորականների և հավատացյալների վրա:
ԱՄՆ–ն կարծես թե դեմ չէ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշում են ընդունել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելելու մասին, իսկ երկրի խորհրդարան նախագիծ է ներկայացվել Ուկրաինայում դրա փաստացի արգելքի մասին: