Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը շատ բան է նշանակում. Սպերցյան

Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականին երկու շատ դժվար խաղ է սպասվում, որոնք, թերևս, ամենակարևոր խաղերն են Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Այս մասին ասել է Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը championat.com-ի հետ զրույցում։
«Մեզ երեք միավոր է պետք Թուրքիային հասնելու համար, և առաջին խաղը նրանց հետ ենք՝ դրսում։ Մեզ համար այս հանդիպումը շատ կարևոր է և շատ բան է նշանակում։ Պետք է արագ միանանք խաղին»,- ասել է Սպերցյանը:
Սեպտեմբերի 8-ին և 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները կանցկացնեն Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում: Սեպտեմբերի 8-ին մեր ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ կխաղան Թուրքիայի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կընդունեն Խորվաթիային:
Եվրո-2024-ին ընդառաջ. Հայաստանի հավաքականի հիասքանչ հաղթանակը Քարդիֆում
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք ընտրական հանդիպում. Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը D խմբում 6 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջին տեղում Թուրքիայի հավաքականն է (9)։