Նովոսիբիրսկում կարկուտի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վնասվել

Կարկուտն ավարտվել է նույնքան կտրուկ, որքան սկսվել է։
Sputnik
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում ուժգին կարկուտ է տեղացել, որի հետևանքով բազմաթիվ մեքենաներ վնասվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության թղթակցի տվյալներով` տեղական ժամանակով 19։00-ին (Երևանի ժամանակով 16։00-ին) քաղաքի վրա մեծ ամպ է կուտակվել, հետո անձրև է սկսվել, որը վերածվել է հավի ձվի չափերի հասնող կարկուտի։
Քաղաքի մայթերն ու ճանապարհները սպիտակել են կարկուտից։ Որոշ վարորդներ փորձել են իրենց մեքենաները փրկել գորգերով, բայց տրանսպորտային միջոցներից շատերի վրա փոսեր են առաջացել, մի մասի ապակիները կոտրվել են։
Եղանակային պայմանների պատճառով ոմանք չեն կարողացել վարել և մեքենան կանգնեցրել են ճանապարհին։
Սեպտեմբերին ՀՀ–ում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով