Կասեցվել է Արտաշատի խճուղում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արտաշատի խճուղում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Արտաշատի խճուղում գործող հացի արտադրամասը
Նշվում է, որ չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները միջատների ներթափանցումից պաշտպանելու համար։ Բացի այդ, պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից։
Արտաշատի խճուղում գործող հացի արտադրամասը
Բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Տնտեսվարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Կասեցվել է «Իգիթի» պանրատեսակներից մեկի արտադրությունը. աղիքային ցուպիկի մանրէներ են գտել