ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար փողոցի երթևեկելի հատվածում, Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող, Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից»,– գրում է կայքը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի առնչությամբ սպանության հատկանիշով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։