Էրդողան - Պուտին հանդիպմանը թարգմանական դժվարություններ են ի հայտ եկել. տեսանյութ

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում կայացած պաշտոնական հանդիպումից առաջ կարճ զրույց են ունեցել:
Sputnik
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններից առաջ որոշակի դադար է եղել թարգմանության պատճառով. Սկզբում Էրդողանը շուրջ մեկ րոպե չի կարողացել հասկանալ՝ ինչպես միացնի սարքը, որպեսզի լսի թարգմանությունը։
Հետո թուրք թարգմանիչը շփոթել է երկրների անվանումները, բայց արագ ուղղել է ասածը։ «Ռուսաստանի և Թուրքիայի միջև, է՜, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը»:
Հիշեցնենք, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցություններն ընթանում են Սոչիում: Ընդլայնված կազմով բանակցությունների ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան է։ Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը կխոսի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին: Կրեմլը բանակցություններից առաջ հայտարարել է, որ առաջնորդները, միջազգային հրատապ խնդիրներից բացի, մտադիր են քննարկել նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպումից հետո նախատեսված է Պուտինի և Էրդողանի ասուլիսը:
Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ