Շառլ Ազնավուրի հուշարձանի ոչ մի տարբերակ չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ

Շառլ Ազնավուրի արձանների էսքիզները
Կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։
Արձանի ընտրության համար կհայտարարվի նոր մրցույթ:
Նշենք, որ առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
Նշենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մարդիկ մոտ մեկ շաբաթ հնարավորություն ունեին քվեարկելու 37 հայտ–էսքիզներից մեկի օգտին։ Ընտրությունը պետք է կատարվեր հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվեր մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիների։
Ի դեպ, նախկինում Երևան քաղաքապետարանից նշում էին, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը պետք է տեղադրվի Ֆրանսիայի հրապարակում` Ռոդենի արձանի փոխարեն։
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։
Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։