Լուկաս Սելարայանն իր առաջին գոլն է խփել «Ալ Ֆատեհի» կազմում

Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում ու աչքի ընկել 59-րդ րոպեին։
Sputnik
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանն իր առաջին գոլն է խփել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» խմբի կազմում։
Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել «Ալ Ահլիի» հետ հանդիպման 59-րդ րոպեին` հաշիվը դարձնելով 2-1:
Խաղն ավարտվել է տան տերերի օգտին։ Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ֆատեհը» 5-1 հաշվով հաղթել է«Ալ Ահլիին»:
Նշենք, որ Լուկաս Սելարայանը եղել է մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս պահին «Ալ Ֆատեհը» 7-րդ տեղում է: