Հորդառատ անձրևները Թուրքիայում արտակարգ իրավիճակ են ստեղծել. տները մնացել են ջրի տակ

Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ Սամսուն քաղաքի փողոցներից մեկում հորդառատ անձրևից հետո ճանապարհը փլուզվել է։
Sputnik
Հորդառատ տեղումները հեղեղումներ են առաջացրել Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում, բազմաթիվ տներ են հեղեղվել։ Մի շարք քաղաքների բնակիչներ հայտնվել են դժվար կացության մեջ, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է։ Սամսուն քաղաքի փողոցներից մեկում տեղատարափից հետո ճանապարհը փլուզվել է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ջրհեղեղի և հորդառատ անձրևների սպառնալիքի մասին հաղորդագրություններն են ուղարկվել Թուրքիայի տարբեր քաղաքների բնակիչների կողմից։