Լոնդոնում մահացել է եգիպտացի միլիարդատեր Ալ Ֆայեդը` արքայադուստր Դիանայի սիրելիի հայրը

Հուղարկավորությունը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնի կենտրոնական մզկիթում աղոթքից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. 94 տարեկան հասակում մահացել է եգիպտացի միլիարդատեր Մուհամմեդ Ալ Ֆայեդը, որի ավագ որդին՝ Դոդին, ամուսնալուծությունից հետո հանդիպում էր արքայադուստր Դիանայի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միլիարդատերը «խաղաղ մահացել է ծերությունից» սեպտեմբերի 1-ին։ Նրան հուղարկավորել են Լոնդոնի կենտրոնական մզկիթից:
Մուհամեդ Ալ-Ֆայեդը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է տեղափոխվել 1960-ականներին։ Նա առավել հայտնի էր որպես «Harrods» հանրախանութի և «Fulham» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր: 2010-ին նա վաճառեց խանութը, իսկ 2013-ին ազատվեց մարզական թիմից։
Միլիարդատերը Փարիզի թունելում 1997թվականին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո 10 տարի շարունակ ֆինանսավորել է ողբերգության պատճառների մասնավոր հետաքննությունը:
40 տարեկանում մահացել է ռուսաստանցի դերասան Ալեքսեյ Յանինը
Նա նաև հասարակական արշավ էր իրականացնում՝ պարզելու համար արքայադուստր Դիանայի և իր որդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ թագավորական ընտանիքի և բրիտանական հատուկ ծառայությունների դերը։
Գործարարը համարում էր, որ նրանք ներգրավված են աստղային զույգի դեմ կազմակերպված դավադրության մեջ: