Երևանում թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կինը տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածները կայքին ասել են, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել։
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Նա իջել է տրոլեյբուսից` սպասելով վարորդի հրահանգներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: