«Սկզբում մենք լավ առաջընթաց ունեցանք, որովհետև կենտրոնացանք այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին և շատ մեծ չլինել։ Բայց որքան շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` սրանից բխող հետևանքներով»,– ասել է Փաշինյանը։
«Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել մինչև օրս։ Նկատի ունեմ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես կարևոր է ամբողջ գործընթացի առումով»,– հավելել է ՀՀ վարչապետը։