Ադրբեջանի ԶՈւ–ն հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Կրակոցները 10 րոպե են տևել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանցիները դարձյալ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակի ուղղությոմբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայտնել ենք, որ Ադրբեջանն այսօրվա ընթացքում 2 անգամ ապատեղեկատվություն է տարածել, իբր հայկական դիրքերից կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը` շեշտելով, որ նմանատիպ լուրերով Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին