40 տարեկանում մահացել է ռուսաստանցի դերասան Ալեքսեյ Յանինը

Յանինը հայտնի էր դարձել «Դատավորներ», «Ճակատագրից ուժեղ», «Սիրելիներից չեն բաժանվում», «Ակումբ», «Դուստրեր և մայրեր», «Ուսանողներ» ֆիլմերից ու սերիալներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ակադեմիական Երիտասարդական թատրոնի դերասան Ալեքսեյ Յանինը մահացել է 40 տարեկանում գլխուղեղի կաթվածի հետևանքների դեմ երկարատև պայքարից հետո։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թատրոնի կայքին։
«Կյանքից հեռացել է Ալեքսեյ Յանինը։ Վերջին 8 տարիները Ալեքսեյ Յանինը պայքարում էր գլխուղեղի ծանր կաթվածի հետևանքների դեմ (բոլոր այս տարիների ընթացքում թատրոնն ու գործընկերները օգնում էին Ալեքսեյին և նրա ընտանիքին), մարտին նա ընդամենը 40 տարեկան դարձավ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է թատրոնը, Յանինը հայտնի էր դարձել «Դատավորներ», «Ճակատագրից ուժեղ», «Սիրելիներից չեն բաժանվում», «Ակումբ», «Դուստրեր և մայրեր», «Ուսանողներ» ֆիլմերից ու սերիալներից։
Մահացել է լեգենդար դերասանուհի Վերա Վասիլևան
8 տարի առաջ Ալեքսեյը ծանր կաթված է տարել և այդ ժամանակվանից գամված էր անկողնուն։
Նրան խնամում էին հարազատները, իսկ վերջին շրջանում նա հատուկ բուժհաստատությունում էր գտնվում։
Հրաժեշտի օրվա և վայրի մասին թատրոնը կհայտարարի լրացուցիչ։
Մահացել է Ֆանտոմասի դերակատար, ավստրիացի դերասան Հելմուտ Բերգերը