Ժամը 14:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ

Իրադրության վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Իրադրության վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ադրբեջանն այսօր հրաձգային զենքերից կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: ՊՆ–ն հրապարակել է տեխնիկայի շարժի մասին վկայող տեսանյութ։