ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Wildberries–ը 2023 թ. 6 ամսվա ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծած գործարքների մասով ունի ԱԱՀ–ի չհաշվարկված և ՀՀ պետական բյուջե չվճարված հարկեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Ընկերությունն օգոստոսի ընթացքում նախորդ` հունվար–հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ շուրջ 3,6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175մլն դրամը` տույժեր և տուգանքներ»,– նշում են ՊԵԿ–ից:
Մայիս–հուլիս ընկած ժամանակահատվածում եղած անհամապատասխանությունները ՊԵԿ–ը ներկայացրել է ընկերությանը,և շուրջ 20–օրյա քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում Wildberries–ն ընդունել է թերհայտարարագրման փաստը:
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին: