Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն ռազմական տեխնիկա և անձնակազմ է կուտակում. ՀՀ ՊՆ

Սոթք գյուղը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ավելի ուշ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ հայտնեց, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում` ասելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: