ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 1-ից 3-ը, 4-ի գիշերը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Սեպտեմբերի 1-5-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի արևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։