ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ–ն հրապարակել է Սոթքում այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների անունները։
Նրանք են`
1.
Անդրանիկ Արշակի Անտոնյան2.
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյան3.
Վաչագան Սարոյի Վարդանյան4.
Նարեկ Կարենի Պողոսյան։Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
ՊՆ–ից հավելում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: