Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայկական կողմը 2 զոհ, 1 վիրավոր ունի ադրբեջանական կրակոցների հետևանքով

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Զոհվածների անունները և վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին տվյալներ ՀՀ ՊՆ–ն խոստանում է հրապարակել ավելի ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»,–ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այդ թշնամի երկրի պաշտպանական գերատեսչությունը պարբերեբար ապատեղեկատվություն էր տարածում, թե հայկական կողմն է կրակում իրենց դիրքերի ուղղությամբ։