Գեղարքունիքում դասերը բնականոն հունով են ընթացել. մարզպետը` Ադրբեջանի կրակոցների մասին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Կարեն Սարգսյանը վստահեցրեց` մարզի սահմանամերձ բնակավայրերում դասերը չեն դադարեցվել կամ տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով, սահմանամերձ բնակավայրերում էլ սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվել են առանց խափանումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Դասապրոցեսը բնականոն հունով ընթացել է, ոչ մի բան չի դադարեցվել կամ չի տեղափոխվել։ Սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումները սահմանմերձ բնակավայրերում անցկացվել են, որևէ փոփոխություն չի եղել։ Այս մասով խնդրի առաջ չենք կանգնել»,– Սարգսյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին