ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից խոստանում են իրադրության փոփոխության դեպքում հանդես գալ նոր հաղորդագրությամբ:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր: