Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ (լրացվում է)

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կրակոցները սկսել են վաղ առավոտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Այսօր ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ադրբեջանն այսօր հրաձգային զենքերից կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։