1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևեց ուղիղ 6 տարի և խլեց մոտ 80 միլիոն կյանք։
Պատերազմը սկսվելուն նպաստեց նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի, իմպերիալիստական Բրիտանիայի և Ֆրանսիայի «Մյունխենյան համաձայնագիրը»։ Նրանք Հիտլերին թույլ տվեցին բռնակցել Չեխոսլովակիայի մի մասը և զորքերը տեղափոխել Արևելյան Եվրոպա:
Երկրորդ համաշխարհային պատերազմն ընթացավ Եվրոպայում, Աֆրիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
1940-ի հունիսին ֆաշիստները գրավել էին Եվրոպայի երկրներից շատերը, իսկ 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։
Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց 1945 թվականի մայիսի 9-ին` ֆաշիստների և նրանց դաշնակիցների պարտությամբ։
1945 թվականի սեպտեմբերի 2-ին նացիստների վերջին դաշնակիցը՝ Ճապոնիան, կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրեց։
Երկրորդ համաշխարհայինը եզրափակվեց Նյուրնբերգի տրիբունալում, որը դատապարտեց նացիստական հանցագործությունները։