Տավուշի մարզում տղամարդը խանութից մոտ 1 մլն դրամի ծխախոտ է գողացել

Ոստիկանները Իջևանում մեքենան նստելու պահին հայտնաբերել և ձերբակալել են գողության մեջ կասկածվող 34-ամյա տղամարդուն։
Sputnik
ՀՀ Տավուշի մարզում տղամարդը մթերային խանութից գողացել է տարբեր տեսակի ծխախոտներ՝ տնտեսվարողին պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 29-ին` կեսգիշերն անց, Տավուշի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ երեկոյան Իջևանի Անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն են կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նույն օրը Իջևանի Բլբուլյան փողոցում մեքենան նստելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է գողության մեջ կասկածվող 34-ամյա տղամարդը:
Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին
Նրա ձեռքին եղել է տոպրակ՝ լի տարատեսակ ծխախոտներով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 150 հազար դրամ: Վարորդը և 34-ամյա տղամարդը ձերբակալվել են: