ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացման օգտին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մոսկվան պատրաստ է աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք կողմ ենք փոխգործակցության խորացմանն այլ ուղղություններով, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք նաև հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման օգտին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ սկսած 2022 թվականի նոյեմբերից, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման վերաբերյալ», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան վստահ է, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում: