ՀՀ ՆԳՆ ոստիկանները խոշոր չափերով հոգեմետ դեղահաբերի իրացման դեպք են հայտնաբերել Նոր Հաճնում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իրավապահները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Նոր Հաճնում հայտնաբերել և ձերբակալել են 33 և 35 տարեկան երկու տղամարդու։
Նրանց մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են «մարիխուաննա» և հոգեմետ դեղեր։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հոգեմետ դեղերը տղամարդկանց տվել է Նոր Հաճնի դեղատներից մեկի 55–ամյա տնօրենը։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 20–ից ավելի «լիրիկա» տեսակի դեղահաբ։
Հաջորդ օրը նրա բնակարանի և դեղատան խուզարկությամբ հայտնաբերվել են ևս 250 հատ տարատեսակ հոգեմետ դեղահաբեր։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ։ Ընթանում է նախաքննություն։